Microsoft ամերիկյան ընկերությունը հայտնել է կորպորացիայի նոր ֆինանսական տնօրենի անունը: Թափուր պաշտոնը զբաղեցրել է 41-ամյա Էմի Հուդը, որն այդ պաշտոնում փոխարինելու է եկել Փիթեր Քլայնին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հուդը Microsoft-ում է աշխատում 2002 թվականից: Նա բազմաթիվ հաջողակ բանկային նախագծերի հեղինակ է, ինչպես նաև Goldman Sachs-ում աշխատել է որպես շուկայի վերլուծաբան: Հուդը Հարվարդի և Դյուկի համալսարաններում ստացել է բիզնեսի կառավարման ոլորտում գիտական աստիճան:
Նա հայտարարել է, որ ոգեշնչված է նոր պաշտոնով և պատրաստ է անցնել պարտականությունների կատարմանը՝ հօգուտ իրենց ներդրողների:
Ապրիլի կեսերին Փիթեր Քլայնը հայտարարեց պաշտոնաթողության մասին, որի պատճառները հայտնի չեն: Նրա հեռանալու մասին տեղեկությունը հայտնվել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համաշխարհային շուկայում անձնական համակարգիչների վաճառքի անկման շուրջ ներդրողների դժգոհությունների ֆոնին:











































