Ֆրանսիայում շարունակվում են միգրանտների հետ կապված անկարգությունները: Կալեի մոտ, որտեղից տասնյակ հազարավոր փախստականներ ձգտում են Անգլիա հասնել, հիմա տեղի բնակիչներ են տուժել: Այս մասին հայտնում է Taranis News-ը:
Հաղորդվում է, որ միգրանտների ճամբարի քանդումից հետո նրանք զայրույթով շտապել են քաղաքի փողոցներ՝ ճանապարհին հարձակվելով իրենց տները պաշտպանել փորձող ֆրանսիացիների վրա, նույնիսկ պատահական անցորդների են ծեծել:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ֆրանսիացի ընտանիքը փորձում է պաշտպանել իր տունը՝ փորձելով հետ մղել հարբած փախստականների խմբին: Ի վերջո, ընտանիքը ստիպված է եղել պարզապես թաքնվել տանը: Ճիշտ է, դրանով ամեն ինչ չի վերջացել:
Ականատեսների խոսքով՝ այդ տան վրա գիշերը շշեր ու քարեր են նետել, ապակիներն են կոտրել: Զայրացած փախստականների խումբը մտել է առաջին հարկ և անկարգություն սարքել: Տնից իրեր են գողացել, ինչը չեն կարողացել տանել՝ կոտրել ու փչացրել են: Ընտանիքին բռնությունից դեպքի վայր ժամանած ոստիկանությունն է փրկել:
Տեղի բնակիչների վրդովմունքն աճում է, սակայն իշխանությունները դեռ ոչ մի միջոց չեն ձեռնարկում:
Ավելի վաղ Կալեում հարյուրավոր փախստականներ լաստանավ են առևանգել: Նրանք մի քանի ժամ պահել են բրիտանական դրոշով նավը՝ հրամանատարին համոզելով իրենց Մեծ Բրիտանիա տանել:








































