ԶԼՄ-ների հարցերով Հունգարիայի խորհուրդը տուգանել է Magyar Hirlap օրաթերթին գնչուների հասցեին արված վիրավորական մեկնաբանությունների համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեռևս հունվարին տպագրված իր սյունակում լրագրող Ժոլթ Բայերը գնչուներին անվանել էր կենդանիներ՝ հայտարարելով, որ գնչուական համայնքի զգալի մասն արժանի չէ հունգարացիների շարքում ապրելու:
Բայերը նաև քննադատության էր ենթարկել գնչու երիտասարդությանը՝ Ամանորի գիշերը Բուդապեշտից ոչ հեռու գտնվող գյուղում զանգվածային ծեծկռտուքին մասնակցելու համար:
Գնչուները կազմում են Հունգարիայի բնակչության մոտ 7 տոկոսը:
Բայերի հայտարարությունը դատապարտվել էր հասարակության լայն շրջանակների կողմից: Նշենք, որ Հունգարիայում քսենոֆոբիայի դրսևորումների մասին տեղեկությունները վերջին շրջանում հաճախակիացել են:










































