Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գներն աճ են արձանագրել՝ հայտնում է Gazeta.ru-ն։
Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում WTI թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.50 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 32.35 դոլարի։
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.75 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 32.42 դոլարի։









































