«Միսս Տիեզերք-2015» մրցույթի հաղթող Ալոնսո Վուրտսբախը խոստովանել է, որ ուզում է դառնալ «Բոնդի աղջիկը», հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կկարողանայի դառնալ Բոնդի հաջորդ աղջիկը, դա հաջորդ երազանքն է»,- պատասխանել է աղջիկը լրագրողների հարցին իր պլանների մասին:
Վուրտսբախը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ պլանավորում է մասնակցել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերին: Նա պատրաստվում է Նյու Յորքում հրապարակայնորեն անցնել ՄԻԱՎ-ի թեստ, այն բանի համար, որ մարդկանց ոգևորի նույնն անելու:
«Բոնդի աղջիկ» տերմինով ֆիլմերի և վեպերի երկրպագուները կնքել են գաղտնի ծառայության գործակալի ընկերուհիներին և գործընկերներին: Էկրանավորման կեսդարյա պատմության ընթացքում այդ դերը կատարել են Ուրսուլա Անդրեսը, Ջեյն Սեյմուրը, Եվա Գրինը, Օլգա Կուրիլենկոն, Դենիզ Ռիչարդսը և այլ դերասանուհիներ:











































