Thursday, 18 06 2026
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին

Իրանում փետրվարի 26-ին տեղի են ունենալու ընտրություններ. կանխատեսում Երևանից

Իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարին կայանալիք ընտրությունների մասին՝ նաև ներկայացնելով, թե ինչպես է կառուցված իշխանական համակարգը հարևան երկրում, և ով է ընդհանրապես այդ երկրի առաջին դեմքը:

Էմմա Բեգիջանյանի խոսքով՝ Իրանի կրոնական, քաղաքական և ռազմական առաջին դեմքը Իրանի հոգևոր առաջնորդն է, որին ընտրում է հոգևորականներից կազմված ժողովը: Այս կառույցի ընտրություններում որոշ ինտրիգ մտցրեց Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի թոռան՝ Հասան Խոմեյնիի մասնակցությունը, բայց մեր զրուցակիցը կարծում է, որ նա առայժմ շանսեր չունի դառնալու երկրի առաջին դեմքը, հազիվ կարողանա ընտրվել Բանիմացների խորհրդի անդամ. «Եթե հաղթեն պահպանողականները, այաթոլլահ Մոհամմեդ Յազդին է լինելու»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, այստեղ ավելի մեծ են պահպանողականների հնարավորությունները, որոնք լծակներ ունեն իշխանական այլ մարմիններում: Նրանց հետ մրցում են ռեֆորմիստներն ու չափավորները:

– Տիկին Բեգիջանյան, խոսենք Իրանում կայանալիք ընտրությունների մասին: Նախ, ո՞ր ուժերն են պայքարում խորհրդարան մտնելու համար:

– Փետրվարի 26-ին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանի 10-րդ գումարման և Սահմանադիր ժողովի կամ Բանիմացների ժողովի ընտրությունները՝ երկուսը համատեղ: Իրանում բոլոր մակարդակի ընտրություններն անցկացնում է գործադիրը՝ ներքին գործերի նախարարությունը, որտեղ նախ՝ գրանցվում են թեկնածուները՝ դիտարկելով նրանց համապատասխանությունն օրենքին: Դա գրանցվելու առաջին փուլն է: Երկրորդ՝ ավելի կարևոր փուլը Սահմանադրության պահապան խորհուրդն է: Այս կառույցի գլխավոր ֆունկցիան այն է, որ որոշում է խորհրդարանում ընդունված օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը և իսլամական օրենքներին: Դրանից բացի՝ այն ունի նաև վերահսկողի դերակատարություն, ունի նաև Սահմանադրությունը մեկնաբանելու ֆունկցիա: Դրանից օգտվելով՝ այդ կառույցն իրեն վերագրեց որոշողի դեր, այսինքն՝ նա պիտի որոշի՝ առաջադրվածները համապատասխա՞ն թեկնածուներ են, թե՞ ոչ: Քանի որ այդ կառույցում հիմնականում պահպանողական թևի ներկայացուցիչներ են, դարձրել են դա գործիք, որպեսզի չհաստատեն բարենորոգիչների թեկնածությունը: Այս նույնը կարելի է ասել նաև Բանիմացների ժողովի անդամների թեկնածության մասին: Այստեղից նոր սկսվում է մրցապայքարը, քարոզարշավը և այլն:

Խորհրդարան մտնելու համար հիմնականում երեք ուժեր են պայքարում՝ բարենորոգիչները (ռեֆորմիստներ), որտեղ կան արմատական և ոչ արմատական ներկայացուցիչներ, և պահպանողականները, որոնց թվում ևս կան արմատականներ և ոչ արմատականներ: Իսկ երրորդ ուժը, կարելի է ասել, այս երկուսի ոչ արմատական թևերից կազմված դաշինքն է, որը ժողովրդական ուժ են համարում: Իհարկե, սա նոր է ձևավորվել և մինչև դրա ձևավորումը կար չափավորների դաշինք:

– Իսկ ո՞ր կուսակցությունը, Ձեր կարծիքով, մեծամասնություն կդառնա խորհրդարանում:

– Բոլոր կանխատեսումներով՝ պահպանողականները, որովհետև նրանք ունեն շատ ավելի հզոր լծակներ՝ հանձին Սահմանադրության պահապան խորհրդի, որտեղ նրանք, անշուշտ, մերժելու են ավելի արմատական բարենորոգիչներին: Հենց դա հասկանալով՝ բարենորոգիչները որքան կարելի է՝ ավելի շատ թեկնածուներ են առաջադրել: Առաջադրվել է շուրջ 12.000 թեկնածու: Սա աննախադեպ թիվ է: Նախորդ ընտրություններին շուրջ 5500 թեկնածու էր առաջադրվել: Իհարկե, առնվազն 2-3 հազարը կկրճատվեն: Ամեն ինչ պարզ կդառնա ընտրություններից հետո: Ճիշտ է, պահպանողականներն ավելի շատ լծակներ ունեն, բայց նրանց մեջ էլ կան տարաձայնություններ, կարող են պառակտվել: Ներկա խորհրդարանում բարենորոգիչների թիվը շատ քիչ է, բայց կարծում եմ՝ այս անգամ նրանց թիվն ավելի մեծ է լինելու:

– Հայաստանում մասնագետներից բացի՝ երևի քչերն են լավ պատկերացնում, թե ինչ կառուցվածք ունի Իրանի քաղաքական, իշխանական համակարգը, ինչպես է կառուցված իշխանության բուրգը: Ձեր նշած մարմիններից ո՞րն է ավելի ազդեցիկ, և ո՞րն է բարձրագույն մարմինը:

– Երկրի քաղաքական, կրոնական և ռազմական առաջին դեմքը հեղափոխության առաջնորդն է, պարսկերեն ասում են՝ «ռահբարի»: Բանիմացների խորհուրդը կոչված է ընտրելու այդ մարդուն: Նրան ընտրում են ցմահ:

– Նկատի ունեք հոգևո՞ր առաջնորդին:

– Այո, նրան ասում ենք հոգևոր, ռազմաքաղաքական առաջին դեմք: Նրան ընտրում են, որպեսզի վերահսկեն առաջնորդի գործունեությունը, և եթե տեսնեն ինչ-որ թերություններ… Իհարկե, սա շատ վիճահարույց հարց է և հատկապես վերջին շրջանում լուրջ բանավեճերի առիթ է դարձել, որ եթե ընտրում ենք նրան առաջնորդ, ուրեմն նա արդեն թերություն չունի, և վերահսկելն անիմաստ է: Ուրեմն սա շատ կարևոր կառույց է: Առաջին դեմքը՝ առաջնորդը, նույնիսկ կարող է չհաստատել երկրի նախագահին: Եթե չհաստատի, ուրեմն նախագահն ընտրված չէ: Այսինքն՝ կարելի է ասել, որ երկրի նախագահին մեր չափանիշներով կարելի է համեմատել վարչապետի պաշտոնի հետ: Առաջնորդը շատ մեծ լիազորություններ ունի. որոշում է երկրի արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, դատական իշխանության ղեկավարի նշանակումը և այլն:

– Գիտենք, որ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին վաղուց վատառողջ է, և լրատվամիջոցները գրում են, թե Խամենեին իրեն ժառանգորդ է փնտրում:

– Այդպես է: Ինչպես ասացի՝ առաջնորդն ընտրվում է ցմահ, բայց քանի որ նա արդեն 80-ն անց է, նաև վատառողջ է, բացառված չէ, որ նա այլևս չկարողանա ղեկավարել կամ մահանա: Հիմա ոմանք ասում են, որ նրանից հետո Բանիմացների ժողովը պիտի ղեկավարի ոչ թե մի հոգի, այլ լինի ղեկավար խորհուրդ, որը պիտի ընտրի առաջնորդին: Դրան ավելի շատ կողմնակից է Ռաֆսանջանին՝ Իրանի նախկին նախագահը, խորհրդարանի նախկին նախագահը, որը նաև հեղափոխության շատ հայտնի դեմքերից է: Բայց առաջնորդը հայտարարել է, որ պետք է ընտրել բանիմաց, արժանի առաջնորդի:

– Բանիմացների խորհրդի նոր ընտրությունները որևէ հստակություն կմտցնե՞ն այդ հարցում:

– Պահպանողականները հիմա ամեն ինչ անում են, որ բարենորոգիչներն ու չափավորները որոշիչ թիվ չկազմեն այդ կառույցում: Հարցը հիմնականում սա է: Այստեղ էլ շատ են առաջադրված թեկնածուները, նույնիսկ առաջին անգամ 17 կին է առաջարդվել, ինչին հոգևորականներից շատերը դեմ են, ոմանք էլ ասում են՝ եթե բնակչության կեսը կին է, ինչո՞ւ պիտի կանայք մաս չկազմեն ղեկավար կառույցին: Բացառված չէ, որ նրանցից մի քանիսը հաստատվեն: Խորհրդի անդամները պետք է լինեն «մոջթահեդ»: «Մոջթահեդ» ընդհանրապես նշանակում է կրոնագետ, որը պիտի տիրապետի արաբերեն լեզվին, գրականությանը, Ղուրանին, Ղուրանից առնվազն 500 այաթ անգիր իմանա, կարողանա մեկնություններ անել: Այս աստիճանի շուրջ էլ Իրանում բանավեճեր են գնում: Ոմանք ասում են՝ «իջթիհադի» աստիճանը օրենքով պիտի հաստատի Սահմանադրության պահապան խորհուրդը: Իմ կարծիքով՝ այս հարցը ծագել է այն ժամանակ, երբ Իրանի Իսլամակական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի թոռը՝ Հասան Խոմեյնին, առաջադրեց իր թեկնածությունը:

– Իրեն մի փոքր անդրադառնանք: Ի՞նչ նշանակության ֆիգուր է Խոմեյնիի թոռը Իրանում:

Նա ավելի շուտ բարենորոգչական հակումներով հոգևորական է: Որոշեցին, որ թեկնածուները քննություններ հանձնեն այդ «իջթիհադը» հաստատելու համար, նա չմասնակցեց: Բայց մինչ օրս դեռ հարցականի տակ է՝ Պահապան խորհուրդը կհաստատի՞ նրան, թե՞ ոչ:

– Իսկ նա շանսեր ունի՞ դառնալու հոգևոր առաջնորդ:

– Հոգևոր առաջնորդ դառնալու շանսերը շատ քիչ են, որովհետև նա հազիվ խորհրդի անդամ դառնա: Հոգևոր առաջնորդ կարող է դառնալ հետագայում՝ բացառված չի, բայց այսօրվա դրությամբ բացառվում է:

– Իսկ ո՞վ է ամենահավանական թեկնածուն՝ Ձեր կարծիքով:

– Ինձ թվում է՝ եթե հաղթեն պահպանողականները, այաթոլլահ Մոհամմեդ Յազդին է լինելու: Նա հիմա միաժամանակ թե՛ Սահմանադրության պահապան խոհրդի անդամ է և թե՛ Բանիմացների ժողովի նախագահը:

 

Հարցազրույցի երկրորդ մասը՝ այս հղումով:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում