Հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական NIOC պետական նավթային ընկերությունը անցած ուրբաթ Աթենքում կայացած բանակցությունների արդյունքում կնքել են իրանական նավթի մատակարարման երկարաժամկետ շրջանակային համաձայնագիր՝ գրում է ria.ru-ն:
«Համաձայնագիրը ընդգրկում է նավթի մատակարաման գծով համագործակցություն՝ մատակարարումները անմիջապես սկսելու և 2011թ. մտցված միջազգային պատժամիջոցների հետևանքով ծագած ֆինանսական չլուծված հարցերի կարգավորումների վերաբերյալ»,- տեղեկացրել է հունական ընկերությունը:
Hellenic Petroleum-ի ղեկավարությունը հայտնել է, որ բավարարված է կնքված համաձայնագրով, որը, ընկերության կարծիքով, բխում է երկու կողմերի շահերից:
Իրանը Հունաստանի նավթի գլխավոր մատակարարներից մեկն է եղել. 2011թ. Հունաստանը Իրանից գնել է օրական 100 հազար բարել նավթ: Իրանի դեմ պատժամիջոցների ներմուծման պատճառով 2012թ. Աթենքը ստիպված է եղել հրաժարվել իրանական նավթից:








































