Չինաստանի մայրաքաղաք Պեկինի իշխանությունները հույս ունեն, որ մինչև 2020 թվականը քաղաքի բնակչության թվաքանակը չի գերազանցի 23 մլն-ը:
Անցյալ տարվա սկզբին Պեկինի քաղաքապետ Վան Անշունը հայտարարել է, որ քաղաքի իշխանությունները պատրաստվում են սահմանափակել մեգապոլիսի բնակչության աճը, սակայն կոնկրետ թվեր չէին նշվել՝ գրում է RIA Novosti-ն:
Վան Անշունի խոսքով՝ իշխանությունների հիմնական նպատակը կդառնա քաղաքի կենտրոնից բնակիչների վերաբնակեցումը ծայրամասեր:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ իշխանությունները ծրագրում են սահմանափակել Պեկինի բնակչության թվաքանակը՝ ելնելով քաղաքի առավելագույն ռեսուրսային հնարավորությունների հաշվարկից, մասնավորապես՝ ջրամատակարարման:








































