Շվեյցարիա և Թուրքիա այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ձնաբքի պատճառով չի կարողանում վերադառնալ Վաշինգտոն՝ տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ինչպես նշվում է, Բայդենը, որը ճանապարհորդում էր տիկնոջ հետ, վայրէջք կկատարի Մայամիում և ԱՄՆ մայրաքաղաք կվերադառնա, երբ եղանակը թույլ տա:
Ավելի վաղ նույն կերպ ստիպված էր իր երթուղին փոխել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, որը Դավոսից վերադառնալիս ստիպված էր եղել վայրէջք կատարել Ֆլորիդայի Տամպա քաղաքում:









































