Սիրիացի ապստամբներին այսօր հաջողվել է երկրի հյուսիսային Հալեպ նահանգում կործանիչ խփել: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնին: «Ընդդիմության զինվորները կործանիչ են խփել, որը հարվածներ էր հասցնում «Մինիհ» ռազմական օդանավակայանից շրջակայքին. օդաչուի ճակատագիրն անհայտ է»,- ասվում է Կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Մինիհ» ռազմական օդանավակայանի մոտ սիրիացի ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև պայքարը շարունակվում է շուրջ 2 ամիս:
Իրավապաշտպանները հայտնում են, որ ռազմական գործողություններ են ընթանում նաև Հալեպի միջազգային օդանավակայանի և ռազմաօդային ուժերի «Նայրաբ» բազայի մոտ:








































