Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի 19-ամյա որդին՝ Պատրիկը, վեճ է հրահրել Լոս Անջելեսի ակումբներից մեկում, հաղորդում է TMZ-ն:
Լրագրողները նրան նկատել են The Sayers Club ակումբի դիմաց` ինչ-որ մեկի, ամենայն հավանականությամբ, դիջեյի վրա հայհոյանքների տարափ տեղալիս: Պարզվել է, որ երիտասարդին վատ պահվածքի համար դուրս են հանել ակումբից:
TMZ-ն պարզելէ, որ Շվարցենեգերի որդին ակումբի դիջեյի վրա սառույցի կտորներ է նետել, ինչն առաջացրել է վերջինիս զայրույթը, քանի որ այդպես կարող էր վնասվել տեխնիկան: Տղամարդն իր հերթին մի քանի կտոր նետել է երիտասարդի ուղղությամբ, ինչն էլ վեճի տեղիք է տվել:
Պատրիկը, ով տարիքի պատճառով առանց այդ էլ ակումբում գտնվելու իրավունք չուներ, դուրս է նետվել փողոց: Հանգստանալուց հետո երիտասարդը երկար ժամանակ փորձել է մեքենա գտնել, սակայն նրան ոչ ոք չի վերցրել:
Հաջորդ օրը Պատրիկն իր միկրոբլոգում ներողություն է խնդրել վատ պահվածքի համար:









































