Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղի մասին:
«Ցանկանում եմ գովեստի խոսքեր հասցեագրել սաներիս: Ձմեռային դադարից հետո ավելի լավ խաղալ հնարավոր չէ:
Տղաներն ակտիվ էին և «Համբուրգ»-ին ընդամենը մեկ անգամ թույլ տվեցին գոլային պահ ստեղծել: Մենք միասնական էինք»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































