Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը հոգնել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի՝ Մարոկո հաճախ այցելություններից: Այդ մասին հայտնում է El Español-ը:
Տեղեկությունների համաձայն՝ այդ կապակցությամբ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է ֆուտբոլիստի հետ և պահանջել, որպեսզի վերջինս հրաժարվի Մարոկո այցելություններից:
Նշվում է, որ դա եղել է Ռոնալդուի՝ «Ռեալ»-ում կարիերան շարունակելու համար միակ պայմանը: Պերեսը մտադիր է անձամբ վերահսկել Ռոնալդուի տեղաշարժը:










































