Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բարձր է գնահատել «Միլան»-ի 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի խաղային որակները:
«Դոնարուման օժտված է հիանալի որակներով: Նա անհավանական է գործում, քանի որ չի վախենում և չի լարվում «Սան Սիրո»-ի կարգի մարզադաշտում ելույթ ունենալու ժամանակ:
Իհարկե, պատասխանատվության մեծ զգացում է կրել «Միլան»-ի մարզաշապիկը: Դոնարուման արագաշարժ է, ֆիզիկապես հիանալի պատրատված: Էլ չեմ խոսում նրա այնպիսի որակների մասին, ինչպիսին հանգստությունն է:
Նա հավասարակշռված է, ինչը շատ կարևոր է խաղացողի համար, ով ցանկանում է ֆուտբոլային լավ կարիերա ունենալ»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:








































