Մեծ Բրիտանիայի բնակիչը, ով 2015 թվականին արդարացվել է բռնաբարության գործով (հաջողվել է ապացուցել, որ կնոջ համաձայնությամբ է նա կապվել), պարտավոր է ոստիկանությանը 1 օր առաջ նախազգուշացնել կանանց հետ սեքսով զբաղվելու իր մտադրության մասին: Այս մասին հայտնում է BBC News-ը:
«Դուք պարտավոր եք տեղեկություն տալ կնոջ մասին, այդ թվում՝ հայտնել նրա անունը, ծննդյան թիվը և հասցեն: Եվ դա պետք է անեք ցանկացած կապից առնվազն 24 ժամ առաջ»,- ասված է Հյուսիսային Յորքշիրի ղեկավարության որոշման մեջ:
Տվյալ դեպքում ոստիկանությունը կիրառել է, այսպես կոչված, sexual risk order-ը, համաձայն որի՝ մարդը կարող է կասկածվել սեքսուալ վտանգավորության մեջ, նույնիսկ եթե նախկինում չի դատվել նման հանցագործության համար:









































