Ինչպես տեղեկացրել էինք, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող «Ալաշկերտ»-ի ուսումնամարզական հավաքին մասնակցում է ծնունդով Լատինական Ամերիկայից Կարդոզո Ռիչարդ Կառլոսը:
29-ամյա ֆուտբոլիստը հաջող փորձաշրջան է անցել և ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել նրա հետ: Ռիչին (այդպես են նրան կոչում խաղընկերները) փորձառու և կրեատիվ ֆուտբոլիստ է:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել Մալթայում՝ խաղալով Պրեմիեր Լիգայի «Նաքսար Լիոնս» թիմում:
Տեղեկացնենք, որ «Ալաշկերտ»-ի հետ պայմանագիր է ստորագրել նաև դարպասապահ Լևոն Մինասյանը: Ըստ էության Լևոնը վերադարձել է հարազատ ակումբ՝ մեկ մրցաշրջան «Արարատ»-ում անցկացնելուց հետո:
«Ալաշկերտ» ՖԱ մամուլի քարտուղարություն







































