Իտալական «Սամպդորիա»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ կարիերայի ընթացքում չի կարողացել բացահայտել իր տաղանդը, տեղեկացնում է abola.pt-ը:
Ըստ 33-ամյա ֆուտբոլիստի` նա ինքն է մեղավոր իր կարիերայի կործանման հարցում:
«Վերջին տասը տարիների ընթացքում ինձ շատերն էին ասում, որ ես չեմ բացահայտել իմ տաղանդը: Խնդիրը նրանում էր, որ ես ինքս կործանեցի իմ կարիերան:
Ժամանակ առ ժամանակ ծուլացել եմ և ոչինչ չեմ արել ավելի լավը դառնալու համար: Ամեն դեպքում, ես երջանիկ եմ: Երբ ակումբս խիստ մարզիչ էր ունենում, ես բողոքում էի:
Ավելի մեղմ բնավորություն ունեցող մարզիչների գլխավորությամբ կորցրել եմ զգոնությունս: Շատ ուշ հասկացա, որ մեղավոր են ոչ թե մարզիչները, այլ ես»,- հայտարարել է Կասանոն:









































