Չինաստանում համացանցի օգտատերերի թիվը մինչև 2015թ. վերջ հասել է 688 մլն-ի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Չինական տեղեկատվական ինտերնետ-կենտրոնի (CNNIC) զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ 2015թ. համացանցի օգտատերերի թվի աճը կազմել է 39,51 մլն մարդ: Չինաստանում համացանցի օգտատերերի ընդհանուր թվի 90,1%-ը համացանցից օգտվում է բջջային հեռախոսների կամ այլ բջջային սարքերի միջոցով:










































