Լոս Անջելեսի ոստիկանությունը տևական քննարկումներից հետո որոշել է խոստացված 1 մլն դոլար պարգևավճարը բաշխել վրիժառու ոստիկան Քրիստոֆեր Դորների վնասազերծման օպերացիայի 4 քաղաքացիական մասնակիցների միջև: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախկին իրավապահին կասկածում են 5 մարդու մտադրված սպանության և ևս ավելի քան 20 գործընկերների վրա մահափորձ կատարելու մեջ: Դորները պատրաստվում էր իրականացնել իրավապահ մարմիններից իրեն անարդարացիորեն հեռացնելու համար վրեժի արյունալի ծրագիրը: Նա անցել է ծրագրի իրականացման՝ ստիպելով ոստիկանությանն իր դեմ լայնամասշտաբ որս հայտարարել: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին խոստացել էին նահանգի պատմության մեջ խոշորագույն պարգևավճարը:
Պարգևատրման մեծ մասը ստացել է տարեց Ռեյնոլդս զույգը, որոնց Դորները գերի է պահել մոտ մեկ օր՝ նրանց փոքր տնակում թաքնվելով հատուկ ծառայություններից: Հենց նրանք են առաջինը հավաքել 911 համարը: Դենիել Մաքգովանն ու Լի Մաքդանիելը կստանան գումարից համապատասխանաբար 15 և 5 տոկոս:
Նախկին ոստիկանի որոնման օպերացիային մասնակցել է 11 մարդ, սակայն փորձագետները օգտակար են համարել միայն նրանց հայտնած տեղեկությունը:











































