«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Դևիդ Գիլը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի՝ մարզչական կարիերան ավարտելու և ադմինիստրատիվ աշխատանքով զբաղվելու որոշումը:
«Ինձ համար մեծ հաճույք էր 16 տարի աշխատել Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Այդ տարիներն անմոռանալի են. մենք բազմաթիվ տիտղոսներ ու գավաթներ ենք նվաճել, տասնյակ հաջող տրանսֆերներ ենք իրականացրել: Գիտեինք, որ մի օր նա կավարտի իր կարիերան: Այն, ինչ Ֆերգյուսոնն արել է «Յունայթեդ»-ի և համաշխարհային ֆուտբոլի համար, երբեք չի մոռացվի: Սա իմ կյանքի ամենալավ փորձն էր, և ես ուրախ եմ, որ Ֆերգյուսոնին իմ ընկերն եմ համարում»,- նշել է Գիլը:








































