Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ ցուցակը ղեկավարող Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Թե ի՞նչ անհետաձգելի գործ ուներ Վարդան Օսկանյանը՝ դժվար է իմանալ, բայց փաստ է, որ նա ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ դիրքորոշում չի ներկայացրել:
Հնարավոր է՝ նա ԱՄՆ է մեկնել Հայաստանից հեռու գտնվելու և դիրքորոշում չներկայացնելու համար:








































