Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը գերազանցել է 31 դոլարը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով վաճառքի տվյալներին։
Brent-ի մեկ բարելի փետրվարյան ֆյուչերսների արժեքը հասել է 31.06 դոլարի։
WTI թեթև նավթի ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում հասել է 30.85 դոլարի։









































