ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի գործով վճռաբեկ դատարանի որոշումը:
Դատարանը որոշեց տղաների բողոքը բավարարել մասնակի, հետ ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Հավելենք, որ ՀԱԿ ակտիվիստներից Սարգիս Գևորգյանն աբսուրդ է որակում Վճռաբեկ դատարանի որոշումը: Նրա կարծիքով՝ դատավորը պարզապես արտաբերեց Սերժ Սարգսյանի մտքերը, իսկ թե այդօրինակ դատավճռից ինչ օգուտ կքաղեն՝ պարզ կդառնա առաջիկայում: Սարգիս Գևորգյանի գնահատմամբ՝ նույնիսկ մեկ հիմքը, որով իրենք պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատավճռը՝ լրիվ բավական էր արդարացման վճիռ հրապարակելու համար:
ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը արդեն մոտ երկու տարի է ազատազրկված է:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանին դատապարտել էր 6, Արտակ Կարապետյանին՝ 3, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին երկուական տարվա ազատազրկման: Նոյեմբերի տասներեքին Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ:







































