Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը պայմանավորվել են կառավարության ներկայացուցիչների երկկողմ այցերի շուրջ։
Հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Հանդիպման ժամանակ Նուլանդը Վրաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ շնորհավորել է Կվիրիկաշվիլուն։
Դրա հետ կապված՝ կողմերը քննարկել են Վրաստանի վարչապետի կարգավիճակով Կվիրիկաշվիլու առաջին ամերիկյան այցի հնարավորությունը։ Բացի այդ, նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը, դիտարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները։
Նուլանդը լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանի կառավարությանը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին։








































