Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պատրաստվում է պայմանագիր ստորագրել թուրքական «Բեշիկթաշ»-ի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3 մլն եվրո։
Արազն արդեն Ստամբուլում է, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ։
Հավելենք, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ «Բեշիկթաշ»-ը Օզբիլիսի տրանսֆերը 1 տարի ժամկետով վարձակալության է տալու իսպանական «Ռայո Վալեկանո»-ին։







































