ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հարավային Կորեայի հետ միության շրջանակում պատասխանել Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած սադրանքի՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Նախարար Չակ Հեյգելը հաստատել է, որ պաշտպանության նախարարությունը կշարունակի զգոնություն պահպանել Հյուսիսային Կորեայի կողմից հետագա սադրանքների առնչությամբ, ինչպես նաև հաստատել է, որ միջոցների ողջ շրջանակը, որը նախատեսված է միությամբ (Հարավային Կորեայի հետ-1in.am), պատրաստ կպահվի ցանկացած անկանխատեսելի դեպքերի համար»,- ասել է Լիթլը լրագրողներին՝ Չակ Հեյգելի և Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հանդիպման արդյունքներով:
Նշենք, որ Հարավային Կորեայի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում:









































