Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հայտարարել է, որ Կենտրոնաաֆրիկյան հանրապետության ազգային պարկի տարածք են ներխուժել զինյալներ՝ ենթադրաբար փղերի զանգվածային ոչնչացման նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Զինված խմբավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ փղերը պատկանում են անցումային կառավարությանը, որը գլխավորում է վերջերս «Սելեկա» շարժման ապստամբների կողմից իրականացված հեղաշրջման ընթացքում զավթված իշխանությունը:
Հիմնադրամի տվյալներով՝ զինված մարդիկ շարժվում են բացատի ուղղությամբ, որտեղ ջրի մոտ ամեն օր շուրջ 200 փիղ է հավաքվում: Հաղորդվում է, որ այդ շրջանում կրակոցներ են լսվել:








































