Ամերիկյան ավիաընկերություն United Airlines-ը մայիսի 20-ին մտադիր է կրկին «երկինք բարձրացնել» Boeing 787 Dreamliner ինքնաթիռները: Այս մասին հաղորդում է USA Today կայքը:
Ինքնաթիռների չվերթները ամբողջ աշխարհում դադարեցվել են հունվարի կեսերից, երբ ճապոնական ANA ընկերության չվերթի ժամանակ ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց մարտկոցներում առաջացած խնդրի պատճառով: Մարտկոցները ստուգելուց հետո ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ղեկավարությունը մի շարք փորձնական թռիչքներից հետո ինքնաթիռներին կրկին թռչելու թույլտվություն է տվել:
Ավելի վաղ United Airlines-ը ծրագրում էր թռիչքները վերսկսել մայիսի 31-ից: Հայտնի է, որ Boeing 787 ընկերության առաջին չվերթը կլինի Հյուսթոն-Չիկագո երթուղով:









































