Թուրքական ԶԼՄ-ները ողողված են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի՝ Մոսկվայի «Սպարտակ»-ից Ստամբուլի «Բեշիկթաշ» տեղափոխվելու մասին լուրերով: Թուրքական «Միլլիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ ակումբն արդեն պայմանավորվածության է եկել հայ ֆուտբոլիստի հետ:
Besiktas-international.com-ի տեղեկությունների համաձայն՝ Օզբիլիսի տրանսֆերը թուրքական ակումբի համար կարժենա 3 միլիոն եվրո: Ըստ լուրերի՝ արդեն հունվարի 21-ին հայազգի կիսապաշտպանը բուժզննում է անցնելու թուրքական ակումբում և ստորագրելու պայմանագիր: Սպասվում է, որ պայմանագիրը նախատեսված է լինելու 4,5 տարով:
Բացի այդ, ընդգծվում է, որ «Բեշիկթաշ»-ը միանգամից կիսապաշտպանին վարձակալական հիմքունքներով տրամադրելու է իսպանական «Ռայո Վալեկանո»-ին, որն Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է երկար ժամանակ: Ըստ աղբյուրի՝ պատճառը կիսապաշտպանին խաղային պրակտիկա տրամադրելն է:
«Բեշիկթաշ»-ն Օզբիլիսին դիտարկում է որպես Գյոքհան Տերեին փոխարինող, որը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը:







































