Տրանսգենդեր դերասանուհի Ալեքսիս Արքեթը Ուիլ Սմիթին և նրա կնոջը կեղծ բարեպաշտ և երկերեսանիներ է անվանել, քանի որ նրա խոսքերով՝ նրանք միասեռականներ են, սակայն խնամքով դա թաքցնում են: Արքեթը հիշել է, որ 1993-ին ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ Սմիթը հրաժարվել է համբուրել իր գործընկերոջը, հաղորդում է NY Daily News-ը:
Ալեքսիս Արքեթին զայրացրել է այն փաստը, որ դերասանն ու նրա կինը կոչ են արել բոյկոտել «Օսկար»-ը ռասիզմի պատճառով:
«Նրանց կարելի կլիներ հավատալ, եթե այդ զույգը կեղծ բարեպաշտ ու երկերեսանի չլիներ: Թող նրանք նախ պատմեն, որ Ուիլի առաջին ամուսնությունը կործանվեց այն պատճառով, որ կինը նրան անկողնում տղամարդու հետ է բռնացրել»,- գրել է դերասանուհին Facebook-ի իր էջում, սակայն հետո ջնջել գրառումը:









































