Շվեյցարացի նկարիչ Միլո Մաուրի նախաձեռնությամբ Դյուսերդոլֆ քաղաքի մետրոյում մերկ մոդել է «հայտնվել»: Աղջկա մարմնին գրված են եղել այն հագուստների անունները, որոնք նա կարող էր կրել, սակայն չի կրել: Սևահեր աղջիկը, ում անունը չի հրապարակվում, կրել է միայն կոշիկներ և ակնոց: Նման տեսքով աղջիկը շրջել է մետրոյի մի քանի կայարաններում:
Տեսանյութը տեղադրվել է համացանցում, որտեղ մարդիկ տարբեր մեկնաբանություններ են անում: Այսպես, ֆրանսիացիները գրում են, որ եթե աղջիկը Փարիզում լիներ, նրան ներգաղթյալները կբռնաբարեին: Ամերիկացի մի տղամարդ զարմանում է, թե ինչու են գերմանացիներն այդքան անտարբեր այդ գեղեցիկ աղջկա նկատմամբ: Վերջին մեկնաբանությունում նշվում է, որ Ռուսաստանում աղջիկը և նկարիչը երկարաժամկետ կդատապարտվեին կրոնական դատարանի կողմից, ինչպես Pussy Riot–ի աղջիկները։











































