Մադրիդի «Ռեալ»-ի մարզմանը հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու առաջատար Քիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ։ Այս մասին գրում է Sportyou պարբերականը։
Զիդանը մոտեցել է Ռոնալդուին ու առաջարկել ուժերը չափել տուգանային հարվածների իրացմամբ։ «Նայիր և սովորիր»,- կատակելով ասել է Զիդանը։
Զիդանն իրացրել է գրեթե բոլոր փորձերը, մինչդեռ Ռոնալդուն 10 հարվածից իրացրել է 2-ը։ Մարզումից հետո Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել Զիդանին ու ասել, որ հիանում է նրա վարպետությամբ։








































