Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի բացառում, որ կարող է MLS տեղափոխվել:
«Այն, ինչ այժմ կատարվում է MLS-ում հիանալի է: Հնարավոր է, ապագայում այնտեղ խաղալու հնարավորություն ունենամ: Շատ հետաքրքիր կլինի:
Իհարկե, դիտարկում եմ MLS տեղափոխության տարբերակը և չեմ բացառում այն: Գիտեմ, որ բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստներ տեղափոխվում են ԱՄՆ: Լավ է, որ ֆուտբոլը զարգանում է և ավելի լայն տարածում ստանում»,-AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:







































