Հայաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է ԱՄՆ վերադառնալու իր դրդապատճառների մասին:
«Երբ որոշեցի ԱՄՆ վերադառնալ տարիներ առաջ, ասացի, որ հաջորդ ակումբս «Ռեալ Սոլթ Լեյք»-ն է լինելու: Այստեղ իմ տունն է, այստեղ հաջողության եմ հասել: Կարծում եմ՝ այն, որ ես հանդես եմ եկել տարբեր առաջնություններում տարբեր ակումբների կազմում, ավելի է ուժեղացրել ինձ որպես ֆուտբոլիստ:
6 տարի առաջ, երբ հեռանում էի այս ակումբից, երիտասարդ էի: Այժմ MLS եմ վերադարձել՝ լիգայի լավագույն հարձակվողներից մեկը դառնալու համար»,- ABC 4 Sports-ը մեջբերում է Մովսիսյանի խոսքերը:
Հիշեցնենք, որ հարձակվողը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում հանդես է եկել 2007-2009 թվականներին՝ մասնակցելով 60 հանդիպումների և դառնալով 16 գոլի հեղինակ:








































