Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի աստղ, ամերիկացի դերասան Ջեյմի Ֆոքսը մարդու է փրկել՝ նրան դուրս բերելով այրվող մեքենայից: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել անցյալ երկուշաբթի՝ հենց դերասանի տան դիմաց, Վենտուրա շրջանում:
Մեծ արագությամբ ընթացողToyota Tacoma-ն մի քանի անգամ կողաշրջվել է և բռնկվել: Օգնության են հասել Ֆոքսը և մեկ այլ ականատես: Նրանք ձեռքի տակ ունեցած գործիքներով «կոտրել են ապակին, կտրել անվտանգության գոտիները և 32-ամյա Բրեթ Քայլին դուրս բերել մեքենայից»:
Ինչպես պատմել է Վենտուրայի հակահրդեհային ծառայության ներկայացուցիչը՝ «դա եղել է համարձակ քայլ», քանի որ դրանից 1 րոպե անց մեքենան եղել է ամբողջովին կրակների մեջ: «Մեր օրերում հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի մարդու, ով պատրաստ է այդպես օգնության հասնել՝ առանց հապաղելու»,- ավելացրել է նա:










































