Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսյելնին խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, տեղեկացնում է Journal du Dimanche-ն:
Հիշեցնենք, որ Բենզեման չի կարող մասնակցել «Եվրո-2016»-ին Մատյե Վալբուենայի հետ կապված սկանդալի պատճառով:
«Ֆրանսիայի ընտրանին առանց Բենզեմայի էլ կարող է նվաճել «Եվրո-2016»-ի գավաթը:
Ամեն դեպքում, նա մեզ մեծ օգուտ կարող էր տալ: Հրաշալի խմբում ենք, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք զգոնությունը»,- հայտարարել է պաշտպանը:







































