Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ծառուկյանը բաց թողեց հեռանալու պահը

Մի քանի ժամից ՀՀԿ գործկոմի նիստից հետո պարզ կլինի նոր կառավարության կազմը, սակայն արդեն իսկ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ դրանում առնվազն մեկ փոփոխություն լինելու է, և սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում կիսաբհկ-ական կամ սառեցված ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանին փոխարինելու է Սերժ Սարգսյանի խորհրդական, նախկինում աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը: Սպորտի և երիտասարդության նախարարությունն, ըստ էության, ԲՀԿ-ինն էր, չնայած այս կուսակցությունը կոալիցիա չէր մտել, իսկ Ռոստոմյանն էլ կուսակցության անդամությունը կասեցրել կամ դադարեցրել էր նախարար լինելու համար: Այնուամենայնիվ, այս նախարարությունը դե ֆակտո ԲՀԿ-ինն էր: Եվ հիմա այնտեղ նշանակվում է Յուրի Վարդանյանը: Այսինքն ոչ այլ ոք, քան Գագիկ Ծառուկյանի վերջին ամիսների անհաշտ մրցակիցը, քննադատը: Հիշարժան է Լոնդոնի օլիմպիական խաղերում Յուրի Վարդանյանի հայտնի գնահատականները, որից հետո Ծառուկյանը նրա վրա ուղղորդեց մարզաշխարհի ներկայացուցիչներին: Այսպիսով, սա պարզապես նշանակում է «ոտնձգություն» Գագիկ Ծառուկյանի սպորտային տարածքների դեմ, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ առաջիկայում շատ հավանական է դառնում սպորտը Գագիկ Ծառուկյանի ենթակայությունից դուրս բերելու գործընթացը կամ, այլ կերպ ասած, Ծառուկյանի հրաժարականը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնից:

Սակայն, բացառել պետք չէ նաև այն տարբերակը, երբ պարզապես տեղի կունենա վերադասավորում ներքին հարաբերակցության մասով: Այսինքն, եթե նախկինում նախարարությունն էր ՀԱՕԿ-ի դե ֆակտո վերադասությամբ գործում, այսօր արդեն Յուրի Վարդանյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դե ֆակտո և դե յուրե վերադասը: Ծառուկյանին կմնա կամ հրաժարական տալ, կամ աշխատել այս հարաբերակցությամբ: Որը կընտրի ԲՀԿ առաջնորդը, ժամանակը ցույց կտա: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ նրա ընտրության հնարավորությունները խիստ սահմանափակվել են, հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո: Խնդիրն այն է, որ այստեղ միայն սպորտի հարց չէ և սա, ըստ էության, ԲՀԿ-ի դեմ Սերժ Սարգսյանի առավել լայն, ներիշխանական ողջ ճակատով արշավի մի մասն է:

«Բարգավաճ Հայաստանը» երևանյան վերջին ընտրություններից հետո հայտնվել է ամենածանր վիճակում: Կուսակցությունը ներկայացնում էր ահռելի հավակնություններ, սակայն այսօր ցուցաբերում է նույնքան ահռելի անզորություն: ԲՀԿ-ն այլևս ներիշխանական երկրորդ բևեռը չէ, այլ առավելագույնը՝ նմանօրինակ բևեռի մի դեկորացիա, իսկ Սերժ Սարգսյանն էլ վերցրել է այն տնօրինելու գրեթե բացառիկ իրավունքը: Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի միջոցով վերջնականապես փորձի ԲՀԿ-ն տանել ընդդիմադիր դաշտ և կոտրել Ծառուկյանի բիզնես-դիմադրությունը, ապա անգամ այս դեպքում Քոչարյանին հարկ կլինի լուրջ զիջումներ անել Սերժ Սարգսյանին:

Խնդիրն այն է, որ Սարգսյանը ԲՀԿ-ն կարող է որպես քաղաքական ուժ ոչնչացնել դե ֆակտո, բայց դե յուրե դեռևս պահել որպես ներիշխանական շարժական արգելափակոց: Գագիկ Ծառուկյանը միայն սպորտում ուժերի և իրերի նոր դասավորության հանգամանքներում չէ, որ պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի, այլ քաղաքական դաշտում ընդհանրապես: Ծառուկյանը լիուլի ցույց տվեց, որ քաղաքականության մարդ չէ: Լավ է դա, թե վատ, բոլորովին այլ խոսակցության թեմա է, սակայն նա քաղաքականության մարդ չէ և միշտ դառնալու է Հայաստանում քաղաքականության մարդկանց մանիպուլյացիաների առարկա: Եվ եթե մինչև այսօր նա կարողանում էր երեք նախագահների միջև թվացյալ կարևորություն ցուցադրել, այսօր արդեն նրանցից մեկի ճնշող առավելության պայմաններում Ծառուկյանը հայտնվել է անելանելի վիճակում: Նա չի կարող միանալ կամ ընդդիմանալ Սերժ Սարգսյանին, բայց չի կարող այլևս նաև մնալ մեջտեղում ինչ-որ տեղ, որովհետև մեջտեղն արդեն չկա: Այս իրավիճակում ԲՀԿ-ի առաջնորդի համար գերխնդիրը մնում է քաղաքականությունից պատվով հեռանալու օպտիմալ տարբերակի ընտրությունը, և նրա իրական դաշնակիցը կլինի նա, ով Ծառուկյանին կօգնի լուծել հենց այդ խնդիրը, թեև լուծել կարող է արդեն միայն Սերժ Սարգսյանը, որը, սակայն, ամենայն հավանականությամբ կփորձի Ծառուկյանին հեռացնել միայն այն բանից հետո, երբ նրան կզրկի որևէ ձևաչափով կամ որևէ ճամբարից վերադարձի բարոյական հնարավորությունից: Որովհետև Ծառուկյանը կորցրել է հեռանալու պահը: Նա պետք է հեռանար, երբ դեռ երեք նախագահների միջև խաղալու հնարավորություն կար:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում