Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

30 տարեց 2015 թվականին տուն-ինտերնատներից վերադարձել է ընտանիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատների տնօրեններն հունվարի 19-ին նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. կատարած աշխատանքները, 2016թ. անելիքները, հիմնական խնդիրները: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նորքի տուն-ինտերնատի տնօրենը 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքների շարքում ներկայացրել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տուն-ինտերնատում վերանորոգված լոգասենյակների, սանհանգույցների վերաբերյալ տեղեկատվություն: Տուն-ինտերնատի խնդիրների հետ կապված տնօրենն առանձնացրել է վերելակի վերանորոգման հարցը: Ներկա պահին Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 227 տարեց:

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում նույնպես կատարվել են բարեկարգման աշխատանքներ, տարվա ընթացքում վերանորոգվել է տարեցների հանգստի սենյակը, պատշաճ տեսքի է բերվել բակը: Ամբողջապես ավարտին է հասցվել Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվող տուն-ինտերնատի 3-րդ մասնաշենքը, որը նախատեսված է անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար: Տնօրենի տեղեկացմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. հուլիս ամսին կատարել տուն-ինտերնատի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի հիմնովին վերանորոգում: Սոցիալական աշխատողի և հոգեբանի՝ ընտանիքների հետ ճիշտ աշխատանքի ար դյունքում 2015թ. ընտանիք է վերադարձել երկար տարիներ տուն-ինտերնատում բնակվող 15 տարեց, որոնք այսօր էլ գտնվում են սոցիալական աշխատողի ուշադրության կենտրոնում: Թիվ 1 տուն-ինտերնատում խնամվում է 238 տարեց, որոնցից 62-ը ստանում են անկողնային խնամք:

Գյումրու տուն-ինտերնատից 2015թ. ընտանիք է վերադարձել 15 տարեց, նրանք նույնպես գտնվում են սոցիալական աշխատողի և հոգեբանի ուշադրության կենտրոնում: Կատարված աշխատանքների շարքում տուն-ինտերնատի տնօրենը նշել է կոյուղագծերի վերանորոգումը, տարածքի ցանկապատումը: Խնդիրների շարքում նշել է շահառուների համար անհրաժեշտ կահույքի՝ զգեստապահարանների կարիքը: Գյումրու տուն-ինտերնատում խնամվում է 152 տարեց, որոնցից շուրջ 80-ը ստանում են անկողնային խնամք:

2015թ. ընթացքում շուրջ 40 անձ անօթևանների ժամանակավոր կացարանից տեղափոխվել են տուն-ինտերնատներ, որտեղ սոցիալական աշխատողների և հոգեբանների շնորհիվ կարճ ժամանակում ինտեգրվել են միջավայրին, գտել ընկերներ:

Բոլոր 3 ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում 2015թ. ընթացքում տեղադրվել են հակահրդեհային համակարգեր:

Հանդիպման ավարտին արված առաջարկությունների և բարձրացված խնդիրների վերաբերյալ նախարար Արտեմ Ասատրյանի կողմից տրվել են հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում