Կատալոնական «Բարսելոնա»-ի 35-ամյա պաշտպան Կարլես Պույոլն իր դժգոհությունն է հայտնել վերջերս թիմում տիրող մթնոլորտի կապակցությամբ:
Ըստ տեղեկատվության՝ Պույոլի դժգոհության պատճառ է դարձել այն, որ թիմի ղեկավարությունն անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում դարպասապահ Վիկտոր Վալդեսին և հարձակվող Դավիդ Վիլյային ակումբում պահելու ուղղությամբ:
Պույոլը պատրաստ է լքել «Բարսելոնա»-ն՝ չնայած այն հանգամանքին, որ ամռանը երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2016 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:






































