Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը հայտարարել է, որ իրեն չեն զայրացնում «Բարսելոնա»-ի հաջողությունները, որը մադրիդցիների համար սկբունքային հակառակորդ է:
«Շատ անգամ եմ եղել Բարսելոնայում, և մարդիկ այնտեղ ինձ շատ լավ են վերաբերել: «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի մրցակցությունը կարևոր է երկու ակումբների համար:
Ուրախանում եմ, երբ «Բարսելոնա»-ն եվրագավաթներ է նվաճում; Չէ՞ որ այն իսպանական թիմ է: Երբեք չեմ ամաչել ասել այդ մասին: Մրցակիցներիս վատը չեմ կամենում: Դա իմ ոճը չէ»,- Marca-ն մեջբերում է Ռուլի խոսքերը:







































