Անգլիական «Չելսի»-ի նախկին հարձակվող Թոնի Կասկարինոյի կարծիքով Ժոզե Մոուրինյոն կկարողանա իր հետ Լոնդոն տեղափոխել նաև «Արքայական թիմ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին:
Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտին պորտուգալացի մասնագետը կլքի «Ռեալ»-ը և կվերադառնա «Չելսի»:
«Չեմ զարմանա, եթե Քրիշտիանուն լքի «Ռեալ»-ն առաջիկա ամռանը: Մոուրինյոն կարող է ֆուտբոլիստին իր հետ «Չելսի» տեղափոխել:
Բոլորը կարծում են, որ Ռոնալդուն անպայման կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», եթե հեռանա «Ռեալ»-ից, սակայն պետք չէ մոռանալ, որ Քրիշտիանուն և Մոուրինյոն լավ հարաբերություններ ունեն, ինչպես նաև ընդհանուր գործակալ: Ֆուտբոլում նման բաները մեծ նաշանակություն ունեն»,- նշել է Կասկարինոն:







































