Լեհաստանում ՆԱՏՕ-ի ներկայությունը կուժեղացվի Վարշավայում 2016-ի հուլիսին կայանալիք գագաթնաժողովից հետո՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«ՆԱՏՕ-ն մշտական ռազմական ներկայություն ունի տարածաշրջանում, որում մտնում է Լեհաստանը։ Վստահ եմ, որ Վարշավայի գագաթնաժողովից հետո մենք կտեսնենք Լեհաստանում ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն, քան նախկինում»,- ասել է Սթոլթենբերգը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։
Վերջին օրերին լեհական ղեկավարությունը հույս է հայտնել, որ գագաթնաժողովին կարվեն քայլեր մշտական հիմունքով Արևելյան Եվրոպայում դաշինքի զորակազմի տեղակայման ուղղությամբ։





































