Երեկ, «Ֆլեշ» ընկերության նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառները և վնասի չափը դեռ հայտնի չէ: Քիչ առաջ, Aravot.am-ի հետ զրույցում ընկերության սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանն ասել է, որ դեռ անհասկանալի է, թե ի՞նչ է տեղի ունեցել:
«Հետաքննություն է ընթանում: Ուզում ենք իմանալ մարդկային գործոն կա՞, թե՞ ոչ: Մասնագետները նայում են»,- ասել է գործարարը` փառք տալով Աստծուն, որ հրդեհի արդյունքում մարդկային զոհեր չեն եղել: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը կարծում է նաև, որ կատարվածում միտումնավորություն չկա:
Հրդեհի արդյունքում իրեն պատճառված նյութական վնասի չափի մասին թեև դեռ հստակ տեղեկություններ չկան, բայց գործարարն այդքան էլ չի կարևորում հարցի այս կողմը. «Թշնամուս չէի ցանկանա նման բան: Հարստություն է՝ կգա էլ, կգնա էլ, մարդ հոգով հարուստ և ուժեղ պետք է լինի: Վերջին շրջանում ես այնքան հարազատ մարդկանց կորուստներ եմ ունեցել, որ նյութականը երկրորդական է դառնում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































