Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Պրահայի արքեպիսկոպոսը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Ինչպես տեղեկացրին Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Պրահայի արքեպիսկոպոսի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում: Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Կարդինալ Դոմինիկ Դուկային` Պրահայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ անցյալ տարի Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին անժամկետ օգտագործման համար փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

Կարդինալ Դոմինիկ Դուկան իր հերթին նշել է, որ տպավորված է անցյալ տարի Հայաստան կատարած իր այցով: Պրահայի արքեպիսկոպոսը կարևորել է աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի հետ հարաբերությունների խորացումը:

Հանդիպմանը կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել մեր օրերում քրիստոնյաների բնաջնջման և մշակութային ցեղասպանության կապակցությամբ՝ նշելով, որ այսօր Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կանգնած են բնաջնջման նույնպիսի վտանգի առջև, ինչպես 100 տարի առաջ Թուրքիայում: Կարդինալ Դոմինիկ Դուկան ևս մեկ անգամ դատապարտել է հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը: Էդուարդ Շարմազանովը Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին նվիրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում