Վրաստանը կարող է վերսկսել ռուսական գազի գնումը: Այս մասին հաղորդում է «Իմեդի» վրացական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին:
Նրա խոսքերով՝ Վրաստանը պետք է ապահովի գազի մատակարարումների բազմավեկտորություն:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վրացի փորձագետները նշում են, որ ռուսական գազի գինն ավելի թանկ է ադրբեջանական գազից: Տարբերությունը տատանվում է 150-200 դոլարի սահմաններում, ինչը Վրաստանում կարող է հանգեցնել գազի գնի բարձրացման:









































