Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Վլադիմիր Գասպարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Գասպարյան, 2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ:

Այսպես, զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում ՀՀ Ոստիկանության առանձին ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ, մասնավորապես. Իրավաչափ և անհրաժե՞շտ էր արդյոք Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեկից ավելի դրվագներում միաժամանակ մի քանի Ոստիկանության ծառայողների կողմից կիրառված ուժը և հասցված մարմնական վնասվածքները, հատկապես այն դրվագներում, երբ վերջինիս կողմից դիմադրությունը բացակայում էր. օրինակ` Ա. Կիվիրյանին գետնին տապալելը և/կամ հարվածելը (Տե’ս տեսագրություն` 08:38 – 09:15; 24:14 – 24:55);

Իրավաչա՞փ էր արդյոք ակցիային մասնակցող` վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող, անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը և անհարկի ագրեսիվ վերաբերմունք, հատկապես` նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (Տե’ս տեսագրություն` 02:30 – 02:45, 27:38 – 27:48); Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ոստիկանոթյան առանձին ծառայողների կողմից անհարկի ֆիզիկական ուժի օգտագործումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ դրվագում չէին խախտում հասարակական կարգը (Տե’ս տեսագրություն` 15:12 – 15:50); Արդյո՞ք պարզաբանվել են ակցիային մասնակցող անձանց իրավունքները` վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09 բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու: օրինակ` ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելը; Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության ծառայողական մեքենան վարելը այն պարագայում, երբ ակցիայի մասնակիցները մեքենայի առջևում էին և փողոցը մարդաշատ էր (Տե’ս տեսագրություն` 19:45 – 20:20);

Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության ծառայողի կողմից շինարարություն իրականացնելու թույլտվության օրինականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելը` հաշվի առնելով ոստիկանության ծառայության անկողմնակալության սկզբունքը (Տե’ս տեսագրություն` 33:09 – 33:39); Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության մի շարք ծառայողների կողմից քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կանոնների թույլ տրված խախտումները, մասնավորապես` անհարգալից, վիրավորական արտահայտություններ օգտագործելը (Տե’ս տեսագրություն` 21:04 – 21:53): Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով դիմումատուների շահերը, ինչպես նաև ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ 5-օրյա ժամկետում ներկայացնել Ձեր պարզաբանումները վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ, մասնավորապես` հստակեցնելով դրանց իրավաչափությունը, հետապանդվող նպատակը և թե ինչ միջոցներ են ձեռնարկվել և/կամ ձեռնարվելու օրինախախտ Ոստիակնության ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում