Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն կիրակի պատժամիջոցների ցուցակից բացառել է իրանական Sepah բանկն ու նրա միջազգային մասնաճյուղը՝ Sepah International-ը։ Այդ մասին նշված է մամուլի համար նրա տարածած հայտարարությունում։
Իրանի դեմ 2006-2010 թվականների բանաձևերով սահմանված պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել շաբաթ, սակայն շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, որոնք նախատեսված են հուլիսին ընդունված թիվ 2231 բանաձևով։








































