Պակիստանի Հուջարա Շահ Մուկիմ գյուղում 15-ամյա Մուհամեդ Անվարը իր կտրված ձեռքը ափսեով մատուցել է իմամին, հայտնում է vesti.ru-ն: Հարևանները և ծնողները տղայի արարքը անվանել են աստծու նկատմամբ ճշմարիտ սիրո արտահայտություն:
Բանն այն է, որ դեռահասը, չլսելով իմամի հարցն այն մասին, թե ով է դադարել աղոթելուց, բարձրացրել է ձեռքը: Հավաքվածները հարձակվել են նրա վրա` նրան անվանելով մարգարեի թշնամի:
Որպեսզի իրեն պատժի և ազատվի հարձակումներից, երեխան կտրել է իր ձեռքը և տվել իմամին: Դրանից հետո մարդիկ տղային սկսել են ողջունել փողոցում:









































