Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ստորագրել է միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը, որը երկրի խորհրդարանի կողմից հաստատվել էր այս տարվա ապրիլին: Օրենքն ուժի մեջ կմտնի երեք ամսից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես սպասվոում է՝ մինչև օգոստոս երկրի կառավարությունը կընդունի համապատասխան նորմատիվային և ենթաօրենսդրական ակտեր:
Օրինագծի նախաձեռնողը ձախ ուժերի «Լայն ճակատ» իշխող կոալիցիան է, թեև օրինագիծն արժանացել է նաև ընդդիմության աջակցությանը: Օրինագիծը քննադատել են Ուրուգվայի կրոնական գործիչները:
Երկրում թեժ քննարկումների առիթ է դարձել երեխայի ամբողջական անվան ձևավորման հարցը: Ավանդաբար իսպանախոս երկրներում երեխայի անունը սկսվում է նրան տրված անունից, որին հաջորդում են հայրիկի, այնուհետև մայրիկի ազգանունները: Այս դեպքում միասեռ զույգը պետք է ձեռք բերի պայմանավորվածություն, հակառակ դեպքում կանցկացվի վիճակահանություն:











































