Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Börteçine Siber Tim խմբի թուրք ցանցահենները Facebook-ի միջոցով հայտնել են Իսրայելում Ռուսաստանի դեսպանատան կայքը կոտրելու մասին։ Դեսպանատան էլեկտրոնային էջը որոշ չափով եղել է անմատչելի, սակայն Google քեշում պահպանված էջի տարբերակը վկայել է, որ նրանում տեղակայվել են Թուրքիայի դրոշն ու հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը։
Börteçine Siber Tim-ը հունվարի 3-ի գիշերը կոտրել է Ռուսաստանի կապի ու զանգվածային հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Նիկիֆորովի Instagram էջը։ Էջում հաղորդագրություն էր հայտնվել, որ հարձակումն իրականացրել է Börteçine Siber Tim հաքերային խումբը, որն էջում տեղադրել էր 6 նկար, այդ թվում նաև բասմանչական շարժման նախկին ղեկավար Էնվեր փաշայի և Քեմալ Աթաթուրքի նկարները։











































